Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Տերունական աղոթքը` ժեստերի լեզվով

Տերունական աղոթքը` ժեստերի լեզվով
28.03.2016 | 19:19

Մարտի 29-ին` ժամը 12-ին, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը (Նորքի այգիներ 139) կնշի Սուրբ Զատիկը: Խուլերի համայնքի հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը կրթահամալիրի սաների հետ ժեստերի լեզվով կկատարի Տերունական աղոթքը: Կրթահամալիրը շուրջ 15 տարի է` նշում է այս տոնը իրենց հարազատ միջավայրում: Միջոցառումները ներառում են պար, ժեստերի լեզվով մատուցվող երգ, որով լսողության խանգարումներ ունեցող երեխաները հանդիսատեսին ծանոթացնում և հաղորդակից են դարձնում իրենց մշակույթին: Արարողությունը զուգորդվելու է Զատիկին նվիրված խորհրդանիշներով:

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ